Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Կարծես թե «ֆուտբոլային» դիվանագիտությանը փոխարինելու է գալիս «ետնամուտքային» դիվանագիտությունը

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Կարծես թե «ֆուտբոլային» դիվանագիտությանը փոխարինելու է գալիս «ետնամուտքային» դիվանագիտությունը
13.12.2013 | 16:28

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին մասնակցելու նպատակով այսօր Երեւան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ստիպված եղավ «Արմենիա-Մարիոթ» մտնել ետնամուտքով: Պատճառը հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների գործողություններն էին, ովքեր Դավութօղլուին որոշել էին «դիմավորել» թուրքական թղթե դրոշների վրա խաչ քաշելու, դրանք «կալոդով» գետնին թափելու, տրորելու, «Ընկեր ջան, գինի լի՛ց» երգելու եւ բողոքի ու ընդվզման այլ գործողությունների միջոցով: Թուրք լրագրողներն էլ իրենց հեռուստալսարանի համար ակտիվորեն լուսաբանում էին բողոքի ակցիան: Ի դեպ, երեկ ՀՀԿ խոսնակը ողջունեց թուրք արտգործնախարարի դեմ բողոքի ակցիա անցկացնելու գաղափարը, որի կազմակերպիչը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն է: Իսկ, օրինակ, 2009-ին, երբ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահը, իշխող ուժն ու նրա առաջնորդը ոչ միայն չէին ողջունում, այլեւ դատապարտում էին նման ակցիաները: «Հրազդան» ստադիոնում էլ ոստիկանությունն արագ հավաքեց տրիբունայից ցուցադրվող պաստառները։ Մի խոսքով, ետնամուտքից հյուրանոց մտած թուրք արտգործնախարարի վարքագիծը անչափ ոգեւորեց ակցիայի մասնակիցներին, որոնք հայտարարեցին, թե «Դավութօղլին մեզնից վախեցավ», թղթե դրոշակների վերջին «կալոդն» էլ թափեցին գետնին եւ հեռացան: Ինչից հետո հավաքարարը սկսեց ցախավելով մաքրել աղբը: Բարոյական հաղթանակի եւս մեկ օր:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ